00:00:00

Ցանկանում եմ գտնել այն միջոցը, որով աշխարհը կհրաժարվի միջուկային զենքից․ Ճապոնիայի վարչապետ

22:44, 09 դեկտեմբեր 2023 Աշխարհ

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ ցանկանում է կոնկրետ միջոց գտնել, որի շնորհիվ աշխարհը կհրաժարվի միջուկային զենքից։ Այդ մասին Կիսիդան հայտարարել է Նագասակիում տեղի ունեցած համաժողովի ժամանակ, որը նվիրված է եղել միջուկային զենքից հրաժարվելու հեռանկարների քննարկմանը։  

«Ես ցանկանում եմ կոնկրետ ճանապարհ գտնել, որպեսզի իրականանա ամբողջ մարդկության ընդհանուր երազանքը՝ աշխարհն՝ առանց միջուկային զենքի»,- Ֆումիո Կիսիդայի խոսքերն է մեջբերել Kyodo գործակալությունը։

Հրապարակման մեջ նշված է նաև, որ Ճապոնիայի վարչապետը, ում ընտանիքը Հիրոսիմայից է, միշտ հանդես է գալիս միջուկային զենքից հրաժարվելու օգտին։

Հիշեցնենք՝ Հիրոսիման և Նագասակին ատոմային ռմբակոծությունների են ենթարկվել Միացյալ Նահանգների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին։ Ճապոնական երկու քաղաքների ատոմային ռմբակոծությունը մարդկության պատմության մեջ միջուկային զենքի մարտական ​​կիրառման միակ օրինակն է։ Ռմբակոծության, ինչպես նաև դրա հետևանքով մահացածների թիվը գերազանցել է կես միլիոնը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր