00:00:00

«Էներգետիկ Շաբաթ» միջոցառման շրջանակում կազմակերպված «ՄԱՔՈւՐ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԿԼԻՄԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» հեքեթոնի հաղթող է ճանաչվել Պոլիտեխնիկի SmarTech անվամբ թիմի կողմից ներկայացված նախագիծը

22:22, 09 դեկտեմբեր 2023 Հասարակություն

«Էներգետիկ Շաբաթ» միջոցառման շրջանակում կազմակերպված «ՄԱՔՈւՐ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԿԼԻՄԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» հեքեթոնի հաղթող է ճանաչվել Պոլիտեխնիկի SmarTech անվամբ թիմի կողմից ներկայացված նախագիծը, իսկ լավագույն 3-րդ տեղ է ճանաչվել արդեն Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղը ներկայացնող GreenIT անվամբ թիմի նախագիծը:

♻️ Հաթող նախագիծը ներկայացնում էր աղբահանության մշտադիտարկաման մի ծրագիր, որի կիրառմամբ քաղաքը կարող է ունենալ հստակ գործիքակազմ աղբահանության աշխատանքները կանոնակարգելու, վիճակագրական տվյալներ հավաքագրելու, էկոլոգիական և բնապահպանական տեսանկյունից մի շարք խնդիրներ լուծելու նպատակով։ 

Էներգետիկական տեսանկյունից ծրագրում առկա հատուկ մշակված ալգորիթմների միջոցով ձևավորվում է ավելի արդյունավետ աղբահանության մեխանիզմ, կրճատելով աղբատար մեքենաների համար օգտագործվող վառելիքը` նվազեցնելով  մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի քանակները։

Հեքեթոնի թեմայի թիրախն էր էներգետիկայի բնագավառում Գյումրու առջև ծառացած խնդիրները: 

Շնորհավորում եմ մեր ուսանողներին, Պոլիտեխնիկը լավագույնս ներկայացնելու և կարճ ժամանակում առաջադեմ հաղթական նախագծեր մշակելու համար: 

Միջոցառումը կազմակերպվել էր USAID Armenia-ի և Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund - R2E2 հիմնադրամի կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր