00:00:00

Իշխանությունը չի ապահովել երկրի անվտանգությունը, ստիպված ժողովուրդն է դա անում. Թումանյան

11:56, 04 դեկտեմբեր 2023 Տեսանյութեր

«Երբ որ իշխանությունը չի կատարում  իր առաջնային գործառույթներից մեկը ՝ ապահովել երկրի անվտանգությունը, դա սկսում է անել ժողովուրդը։ Մենք չենք կարող  նստել ու սպասել, թե երբ են գալու բռնազավթեն էլ ավելի մեծ տարածքներ»,- ԱԺ դիմաց «Հայաքվե» նախաձեռնության ակցիայի ժամանակ ասաց նախաձեռնության անդամ Լիլիթ Թումանյանը։ 

Նա նշեց, որ այսօրվա դրությամբ տեսնում են հստակ միտում՝ հստակ նշաձողը իջեցվում է։

«Ուստի անհրաժեշտ է որևէ մի լծակ, որով կզսպվի հերթական անգամ  ևս մեկ անգամ նշաձողի իջեցումը։ Ինչպես դա պետք է արվի։ Առաջին հերթին օրենսդրական ճանապարհով։
Ճանապարհները բազմաթիվ են, բայց գոնե օրենսդրական ճանապարհով պետք է լինի օրենք, որով կարգելվի էլ ավելի իջեցնել նշաձողը, վտանգել Հայաստանի անվտանգությունը։ Այս օրինագիծը դրա մասին է»,- ասաց Լ.Թումանյանը։

Նա ընդգծեց, որ «Հայաքվե» նախաձեռնությանը միացած 55 հազար քաղաքացիներն ասում են՝ մենք պաշտպանում ենք ոչ միայն Արցախը, ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչումը, պաշտպանում ենք երրորդ հանրապետության հիմնարար փաստթղթերը, այն, ինչ ըստ էության պետք է անի իշխանությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր