ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց, թե ՀՀ անվտանգությունը տապալած իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը ճնշումներ են գործադրում ընդդիմադիր ավագանիների, քաղաքապետերի վրա, ապօրինի քրեական գործերով պարտադրում են նրանց հրաժարական տան և անցնեն իշխանության ճամբարը։
«Այսօր քննչական մարմինները, Հակակոռուպցիոն հանձնաժողովը և դատարանը իշխանության ձեռքին դարձել են գործիք, որոնք ճնշումներ են գործադրում ընդդիմադիր ավագանիների, քաղաքապետերի վրա, նրանց վրա ապօրինի քրեական գործեր են հարուցվում և այդ լծակներով պարտադրում են, որ ընդդիմադիր ավագանիները, քաղաքապետերը հրաժարական տան և անցնեն իշխանության ճամբարը։ Այս գործունեությունը լուրջ կոորդինացված բնույթ է ստացել։ ՀՀ-ում գործում է ոչ թե ԿԸՀ, այլ ընտրապատժիչ հանձնաժողով»,-ասաց նա։
Մինչ այդ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հիշեցրեց, որ նախորդ տարի Ալավերդիում համամասնական ընտրությունների արդյունքով «Ապրելու երկիր»-ը և Հայ ազգային կոնգրեսը միասին դաշինք են կազմել և Ալավերդի համայնքում մեկ տարի համատեղ կառավարում են իրականացնում։
Մանրամասները՝ տեսանյութում։