Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է, որ նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին կկայանա սահմանազատման հանձնաժողովի նիստ։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն էր հայտնել, որ, ըստ նախնական պայմանավորվածության, նոյեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները հանդիպում կունենան երկու երկրների պետական սահմանին։
Սա պետական սահմանների սահմանազատման պետական հանձնաժողովի հինգերորդ նիստն է։