Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հեռարձակողների միության նախագահ Նոել Կուրանին:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Փաշինյանը կարևորել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության միջև սերտ համագործակցությունն ու համատեղ նախագծերի իրականացումը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հանրային հեռուստաընկերության դերը և ընդգծել վերջինիս շարունակական զարգացման, վերազինման, աշխատակիցների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը:
Նոել Կուրանը նշել է, որ ԵՀՄ-ն շահագրգիռ է Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ սերտ համագործակցությամբ և պատրաստ է նպաստել վերջինիս զարգացմանն ու կարողությունների ընդլայնմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ժամանակակից պայմաններում հեռուստաընկերությունների դերին, ապատեղեկատվության դեմ պայքարին, խոսքի ազատությանը վերաբերող հարցեր: