00:00:00

Երևանում հայտնաբերվել է թմրանյութեր պատրաստելու լաբորատորիա ու խոշոր չափի թմրամիջոց․ Shamshyan

20:59, 20 նոյեմբեր 2023 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 15-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության 2 քաղաքացի զբաղվում են թմրանյութերի, հոգեմետ նյութերի, պատրաստման, ապօրինի շրջանառության, ապօրինի իրացնելու գործով: 

 

Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզում են, որ նշված անձինք գտնվում են Մյասնիկյան պողոտայի տներից մեկում և հաշված րոպեների ընթացքում ոստիկանները ժամանում են նշված տուն, այնտեղ հայտնաբերում ՌԴ քաղաքացիներ 29-ամյա Միխայիլ Միլոշկինին և 29-ամյա Միխայիլ Գլադկիխինին: 

Նրանց բնակության վայրում ոստիկանները համոզվում են, որ ստացված օպերատիվ տվյալները հավաստի էին: Հյուրասենյակի նկատելի հատվածում հայտնաբերվում են թմրամիջոցի նմանվող զանգվածներ և դրանց պատրաստման համար նախատեսված սարքավորումներ: 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր