00:00:00

ԱԱԾ-ն մտել է Կենտրոնի համայնքապետարան և թաղապետ Սամվել Ղուկասյանին ուղեկցել հարցաքննության

15:48, 20 նոյեմբեր 2023 Իրավական

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանը ներկայացել է հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննվել:

«Իսկ մինչ հարցաքննությունը՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն ՝ուշագրավ զարգացումներ են եղել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Կենտրոն համայնքի ղեկավար Սամվել Ղուկասյանին հակակոռուպցիոն կոմիտեն ծանուցում է ուղարկել՝ ներկայանալ հարցաքննության, սակայն Սամվել Ղուկասյանը ծանուցման մեջ նշված օրը չի ներկայացել կոմիտե, ուստի մեր աղբյուրների պնդմամբ՝ ԱԱԾ աշխատակիցները մտել են թաղապետարան ու թաղապետի հետ ներկայացել են նախաքննական մարմին, որտեղ էլ Ղուկասյանը հարցաքննվել է։

Տեղեկությունը փորձեցինք անձամբ պարզել հակակոռուպցիոն կոմիտեից, որտեղից չմեկնաբանեցին՝ նշելով, որ քրեական վարույթի շրջանակում հարցաքննվող անձանց վերաբերյալ տվյալներ չեն հայտնում»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր