00:00:00

Բաքվում կեղծ մեղադրանքներով 15 տարի ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանից ընտանիքը լուր չունի

14:34, 20 նոյեմբեր 2023 Իրավական

Ադրբեջանի կողմից կեղծ մեղադրանքներով առևանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտվելուց հետո ընտանիքի հետ կապ չի հաստատել։ Ընտանիքում միայն գիտեն, որ Կարմիր խաչն արդեն հերթական այցերն է սկսել, սպասում են լուրերի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Վերա Խաչատրյանը՝ Վագիֆ Խաչատրյանի դուստրը։

Ըստ Բաքվի դատարանում հնչեցված մեղադրանքների, իբրև թե Վագիֆ Խաչատրյանը հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է «Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին»։

«Ես հիմա փոքր-ինչ վատառողջ եմ, ոտքս եմ կոտրել՝ վիրահատվել եմ ու բացարձակ չեմ կարողանում տեղաշարժվել, այդ իսկ պատճառով պասիվ եմ գործընթացներում, բայց անպայման շարունակելու եմ պայքարել»,- ասաց Վերա Խաչատրյանը։

 

 

Վերա Խաչատրյանը հայտնեց նաև, որ կապվել է ՀՀ ՄԻՊ, որտեղից նրան հայտնել են, որ հնարավոր բոլոր եղանակներով փորձում են ամեն բան անել՝ իր հայրիկի մասին տեղեկություններ իմանալու համար։

 

Հարցին՝ սպասելի՞ էր կայացված վճիռը, Վերա Խաչատրյանն ասաց․ «Ե՛վ սպասելի էր, և՛ չէ։ Բնականաբար, եթե այնտեղ էր, ուրեմն մի բան սպասվելու էր, բայց սպասելի չէր, որ անմեղ մարդու են դատապարտում»։

 

Հիշեցնենք, որ անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգել էին հուլիսի 29–ին։

 

 

Նշենք նաև, որ Վագիֆ Խաչատրյանը դատական նիստերի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ որևէ հանցագործություն չի կատարել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր