00:00:00

Աշտարակում թալանել են Արագածոտնի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի տեղակալի բնակարանը

12:37, 20 նոյեմբեր 2023 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, նոյեմբերի 17-ին հերթական բնակարանային գողությունն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

 

Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Արագածոտնի մարզի բնակիչ, 57-ամյա Ռուզաննա Մկրտչյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք, Աշտարակ քաղաքի իր տան դռան փականը վնասելով, մտել են բնակարան, ողջ տունը տակն ու վրա են արել և գողություն կատարել:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ: 

 

Տեղում Ռ. Մկրտչյանը ոստիկաններին հայտնել է, որ գողը կամ գողերը իր բնակարանից գողացել են խոշոր չափի գումար, այդ թվում՝ ԱՄՆ դոլար, վրացական լարի և ոսկյա զարդեր: 

 

Ահազանգով դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր