00:00:00

Մեղադրյալը լսելով դատավորի որոշումը, դատարանից դիմել է փախուստի

11:58, 18 նոյեմբեր 2023 Իրավական

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանից փախուստի է դիմել քրեկան գործով որպես մեղադրյալ` Երևանի բնակի 38-ամյա Գևորգ Սուքիասյանը: Գրում է SHAMSHYAN.com-ը։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա դատարան էր գնացել իր նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանքը փոխարինվելու համար։ Վճիռը հրապարակվելուց հետո, դատարանի դահլիճից դուրս է եկել և դիմել փախուստի:

 

Դեպքի փաստով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: 

 

Ֆոտոլրագրողի տեղեկույթուններով` նա մեղադրվում է ՀՀ Քր օր.-ի 235 հոդվածի, 255 հոդվածի և 335 հոդվածի հատկանիշներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր