Կրեմլում չգիտեն՝ կգա՞ արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում նախատեսված ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին, սակայն նշել են՝ Փաշինյանը հրավիրված է։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը նաև հավելել է՝ Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ Պուտինի և Փաշինյանի միջև հեռախոսազրույց նախատեսված չէ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել՝ վարչապետ Փաշինյանը չի մասնակցի Բելառուսում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին: