Պաշտոնական Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից։
«ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը կարող է պատճառ դառնալ, որ ԱՄՆ-ն կորցնի միջնորդի իր դերը։ Այսպիսի պայմաններում կարևոր է նշել, որ հնարավոր չենք համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման անցկացկացումը»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Այս կերպ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքում է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայանի՝ Ադրբեջանի վերաբերյալ հայտարարություններին։