00:00:00

Այս պահի դրությամբ 19 000 մարդ է հատել Կոռնիձորի անցակետը. Տիգրան Խաչատրյան

16:34, 26 սեպտեմբեր 2023 Հասարակություն

Այս օրերի ընթացքում 2500-ը գերազանցող մարդկանց ենք կեցավայրով ապահովել, մամուլի ասուլիսում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Նրանցից մոտ 1000-ը բնակեցված են Սյունիքի տարբեր հյուրատներում և հյուրանոցներում, 500-ը՝ Վայքում, մոտ 500-ը՝ Գեղարքունիքում», - ասաց Խաչատրյանը։

Նա նշեց, թե շարունակվում է Տավուշի տարբեր հյուրատներում տեղահանված արցախցիների տեղակայումը։

«Շարունակելու ենք այդպես շարժվել առաջ։ Սա միակ օգնությունը չէ, որ իրականացրել ենք և միակը չէ, ինչ պետք է կազմակերպվի առաջիկայում։ Սննդով, առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովումը և տեղակայման վայր հասնելու հետ կապված տրանսպորտային ծառայությունների արագ կազմակերպումը մեր հիմնական նպատակն է եղել։ Հնարավոր է, որ որոշ դեպքերում թերացել ենք, ինչի համար ես խնդրում եմ այն մարդկանց ներողամտությունը, ովքեր առնչվել են որոշակի դժվարությունների»,-ասաց փոխվարչապետը։

Խաչատրյանը տեղեկացրեց՝ այս պահի դրությամբ 19 000 մարդ է հատել Կոռնիձորի անցակետը.

«Նրանցից 2500-ն արդեն գտնվում են իրենց տեղակայման վայրերում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր