00:00:00

Հայկական կողմը անում է հնարավորը Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելու համար

09:06, 17 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզները։ Դա վստահության քայլ էր։ Ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում է մարդկանց առևանգել Լաչինի միջանցքից և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, շարունակական կրակահերթեր են, սադրանքներ և դիվերսիաներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում,- այդ մասին  ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել է հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի այն հայտարարություններին, որ, իբև Երևանը տորպեդահարում է խաղաղ բանակցությունները, իսկ հայկական «անօրինական կազմավորումները  ականապատում են Ադրբեջանի տարածքը»․

«Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսությանը: Հայաստանի վարչապետը ձեռնարկել է բոլոր հնարավոր և անհնարին քայլերը՝ խաղաղ գործընթացում վստահության մակարդակը բարձրացնելու համար, որպեսզի մենք կարողանանք համապարփակ և տևական խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ: Սակայն Բաքվի մշտական գործողությունները, որոնց մասին ես խոսում եմ, տորպեդահարում են դրանք»,- նշել է նա։ 

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությունը, որ, իբր «հայկական զինված ուժերը Արցախում ռազմական սադրանքներ են իրականացնում», դեսպանը նշել է․ «Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանը փորձում է մոռանալ այն հանգամանքը, որ չի կատարում Հայաստանի և միջազգային հանրության պահանջները և իր զորքերը դուրս չի բերում մեր ինքնիշխան տարածքից: Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը, ազատ արձակի բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց, ինչը Բաքվի ստանձնած պարտավորությունն է»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր