00:00:00

Արցախում մեկ այլ կարևոր խնդիր կա, շուկայում արհեստական ձևավորված բարձր գներ են․ Տիգրան Աբրահամյան

13:12, 16 սեպտեմբեր 2023 Բլոգ

Արցախում այս տարվա ցորենի բերքից ստացված որոշակի քանակ կա, որը կառավարությունը փորձում է դռնեդուռ հավաքել ու արցախցիների կարիքների համար օգտագործել: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Վիճակն օրհասական է և արցախցիներն իրենց բերքից` կարևոր չէ ցորեն, թե այլ բան, բաժին են հանում մյուսներին:

Կառավարությունը փորձում է այնպիսի պայմաններ ստեղծել, որ դա բարոյականից բացի, նաև պետություն-մասնավոր մակարդակում փոխադարձ շահավետ լինի:

Մեկ այլ կարևոր խնդիր, որին պետք է մեծ ուշադրություն դարձվի` շուկայում արհեստական ձևավորված բարձր գներն են, որի մասով պետությունը մեծ անելիք ունի:

Սոցիալական քաղաքականության շրջանակներում կառավարությունը պետք է առավելագույնս օբյեկտիվ կարիքների գնահատում իրականացնի` առավել խոցելի խմբերին եղած ռեսուրսներից ճիշտ բաշխումներ իրականացնելու համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր