Այսօր կայացած հանրահավաքի բեմից Փաշինյանը հայտարարեց, թե ինքը 16 տարեկանից Երևանում է, շատ սիրում է Երևանը, որովհետև «Երևանը որդեգրել է ինձ»:
«Երբ տեսնում էի քաղաքապետարանի շենքը, անընդհատ մտքումս ասում էի` շնորհակալություն քեզ Երևան, ես պարտք ունեմ քո առաջ: Ու նաև ինձ մեղավոր եմ զգում քո առաջ, որովհետև այսօր ինչպես հանրապետությունում, այնպես էլ Երևանում տագնապ կա»,- ասաց նա: