00:00:00

Ընդդիմադիրները ԱԺ-ում արյուն թափելուց են խոսում, հիմա եկել հարցնում եք՝ էսքան ոստիկան խի՞ ա եկել. Ալեն Սիմոնյան

18:13, 15 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Չգիտեմ՝ ինչու են մեծ թվով ոստիկանական ուժեր այստեղ, ենթադրում եմ, որպեսզի կարգուկանոն ապահովեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Էրեբունի թանգարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են ՔՊ-ի երթին ընդառաջ մեծ թվով ոստիկանական ուժեր բերվել:

«Ժամն այնպիսին է, որ շատ մարդիկ վերադառնում են աշխատանքից եւ խցանումներ են: Ենթադրում եմ, որպեսզի մեր երթը կարողանան համակարգել.,-ասաց նա:

Դիտարկմանը, որ գուցե դա պայմանավորված է նրանով, որ երթին մասնակցում է նաեւ Նիկոլ Փաշինյանը, նա արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանը արդար ընտրություններով ընտրված Հայաստանի վարչապետն է եւ գլխավոր հրամանատարը, կարծում եմ՝ հարցը ինքնին սխալ ենթատեքստ ունի»:

Հարցին՝ իշխանությունը վախեր չունի՞, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, սադրանքներ, արտաքին թշնամու կողմից որեւիցե քայլ չենք բացառում, մենք այնպիսի բաներ ենք տեսել մեր պատմության ընթացքում, որ ո՞նց կարելի է որեւէ բան բացառել: Առավելեւս, որ ողջ իշխանությունը մի տեղում է գտնվում: Կարեւոր է, որ անվտանգությունը ապահովված լինի: Ներսում էլ կարող է ինչ-որ թշնամի լինի, որը հնարավոր է ինչ-որ բան փորձի անել: Մեռան արյուն թափելու մասին խոսելուվ: Մեր ընդդիմադիր գործընկերներն ԱԺ-ում արյուն թափելուց են խոսում, հիմա եկել հարցնում եք՝ էսքան ոստիկան խի՞ է եկել: Հլը գնացեք իրոենց հարցրեք՝ այդ ի՞նչ արյան մասին են խոսում»:

Անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին, ԱԺ նախագահն ասաց. «Կարծում եմ՝ երեւանցին ճիշտ ընտրություն կանի եւ մենք առաջին տեղով կանցնենք: Այսօրվա ընտրությունները շատ կարեւոր են, որովհետեւ դա ոչ միայն քաղաքի մասին են, այլ այն արտաքին վտանգների, որոնք մեզ սպառնում են այսօր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր