00:00:00

Քարոզարշավի ընթացքում ընտրությանը մասնակից բոլոր քաղաքական ուժերը ունեցել են հավասար հնարավորություններ. Գնել Սանոսյան

16:27, 15 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի պատվիրակությանը` Կառլա Դեժոնյեի ղեկավարությամբ։

Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել կիրակի օրը Երևանի ավագանու ընտրություններին պատվիրակության ներկայությունը և  նրանց կողմից իրականացվելիք դիտորդական առաքելությունը։

Նախարարն ընդգծել է՝ չափազանց մեծ ուշադրություն է դրաձվել ընտրությունների նախապատրաստական, կազմակերպչական և բուն ընտրությունների կազմակերպման  աշխատանքներին, որպեսզի ամեն ինչ լինի Ընտրական օրենսգրքին համահունչ։

Նախարար Սանոսյանը հավաստիացրել է, որ քարոզարշավի ընթացքում ընտրությանը մասնակից բոլոր քաղաքական ուժերը ունեցել են հավասար հնարավորություններ իրենց գաղափարները, նախընտրական ծրագրերը ընտրողներին ներկայացնելու համար, կազմակերպվել են բանավեճեր, եղել են իրազեկման արշավներ․ «Այս ամենը վկայում է, որ քարոզարշավի համար բավական լավ միջավայր է եղել»,-ընդգծել է նախարարը՝ համոզմունք հայտնելով, որ ընտրությունները կանցնեն ազատ, արդար ու թափանցիկ մթնոլորտում։

Պատվիրակության անդամները նախարարից հետաքրքրվել են ընտրական գործընթացի կազմակերպման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ոլորտում վարչատարածքային բարեփոխումների արդյունքում իրականացվող ապակենտրոնացման քաղաքականությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր