00:00:00

Բժշկական համալսարանի գլխավոր մասնաշենքը չի օտարվում․ Դանիելյան

11:54, 15 սեպտեմբեր 2023 Բլոգ

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հարգելի գործընկերներ,
«Պետական գույքն օտարելու մասին» որոշումը վերաբերում է Երևանի Մամիկոնյանց փ. թիվ 60 և 60/2 հասցեում գտնվող հողամասին, այլ ոչ թե Բժշկական համալսարանի գլխավոր մասնաշենքին
Համացանցում տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ աճուրդով կօտարվեն Բժշկական համալսարանին պատկանող շենքերը, և այդ նյութերին կցվել են Երևանի պետական բժշկական համալսարանի գլխավոր մասնաշենքի լուսանկարները:
Տեղեկացնում ենք, որ Կառավարության երեկվա նիստում ընդունված «Պետական գույքն օտարելու մասին» որոշումը վերաբերում է ք. Երևան, Մամիկոնյանց փողոց թիվ 60 և 60/2 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքին և դրա սպասարկման համար հատկացված հողամասին:
 
Հավելենք նաև, որ նշված գույքը գտնվում էր ծայրահեղ վթարային վիճակում և չէր շահագործվում ԵՊԲՀ ի կողմից:
 
 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր