00:00:00

Այս օրերին պետք է վերլուծել թշնամու ցանկացած գործողություն և վարքագծային փոփոխություն․ Տիգրան Աբրահամյան

20:59, 14 սեպտեմբեր 2023 Բլոգ

Հայաստանի ու Արցախի շուրջ լարվածությունը պահպանվում է, ավելին` Ադրբեջանը ոչ միայն մտադիր չէ սահմանագծի հարակից հատվածներում անցկացվող զորավարժություններն ավարտել, այլ արդեն խոսվում է նորերի մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ընդ որում` խոսք է գնում նաև բազմակողմ զորավարժությունների անցկացման մասին, որի մասնակիցների մոտավոր կազմը կարելի է պատկերացնել:

Ստեղծված օպերատիվ իրադրությանը ծանոթանալու նպատակով այսօր այցելել եմ առաջնագիծ, ծանոթացել զարգացումների ընդհանուր դինամիկային, զրուցել մեծ թվով զինծառայողների, տարբեր օղակների հրամանատարների հետ:

Հատկապես այս օրերին թշնամու բոլոր շարժերին պետք է խոշորացույցով հետևել, մանրամասն վերլուծել նրանց ցանկացած գործողություն և վարքագծային փոփոխություն:

Նույնը վերաբերվում է նաև տեղեկատվական դաշտում Ադրբեջանի իրականացրած քաղաքականությանը, որին ոչ միայն պետք է հակազդել, այլ դրանց հիման վրա որոշակիորեն կանխատեսելի դարձնել ադրբեջանական մտահղացումները»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր