00:00:00

Սոցցանցում նոր հարձակում է իրականացվում, փորձում են գաղտնաբառ կորզել. մեդիափորձագետը զգուշացնում է

10:57, 14 սեպտեմբեր 2023 Բլոգ

«Սիրելի Ֆեյսբուքահայեր, սոցցանցում նոր տիպի հարձակում է իրականացվում` նյուզֆիդում տեսնում եք ձեր ընկերների կողմից իբր լայք արված լրատվական հղում, առայժմ հիմնականում ճանապարհային պատահարների թեմայով»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է մեդիափորձագետ Արթուր Պապյանը՝ նշելով, որ բացելու դեպքում փորձում են գաղտնաբառ կորզել։

«Բացի այդ, երբ ժամանակին գլխի եք ընկնում և փակում հղումը, ձեր ընկերներին երևում է, որ դուք այն հավանել եք։ Ուզում եմ ասել` զգույշ եղեք»,-հավելել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր