00:00:00

Մհեր Գրիգորյանը Կառոլին Գեգինատի հետ քննարկել են ՀԲ-ի հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը

16:04, 13 սեպտեմբեր 2023 Քաղաքականություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին:

 

Հանդիպմանը ներկա էին նաև Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կառոլին Գեգինատը և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Իվանա Դուարտեն:

 

Կառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Համաշխարհային բանկի 2024-2028թթ․Երկրի գործընկերության նոր շրջանակի մշակման աշխատանքների շուրջ:

 

Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերն ու հնարավոր համագործակցության նոր ուղղությունները: Փոխվարչապետը կարևորել է համագործակցությունը մասնավորապես կրթության, ենթակառուցվածքների զարգացման, կապիտալի շուկայի զարգացման, հանրային կառավարման բարեփոխումների և թվայնացման ոլորտներում: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են նաև տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում Հայաստանի ներգրավման կարևորությունը:

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորանը կարևորել է նաև IFC-ի համագործակցությունը Հայաստանի մասնավոր հատվածի հետ՝ ընդգծելով դրա նշանակությունը միջազգային լավագույն փորձի և լավագույն ստանդարտների ներդրման տեսանկյունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր