00:00:00

Ռազմաքաղաքական իրավիճակը գնահատում եմ բավականին լարված, ինչը կարող է բերել անցանկալի իրադարձությունների. Տիգրան Աբրահամյան

09:19, 11 սեպտեմբեր 2023 Բլոգ

Իրավիճակն առաջնագծում գնալով լարվում է, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

 

Արցախում ադրբեջանական զորքերի տեղակայումը, նրա խոսքով, Ակնայի ուղղությամբ է, որը հարակից է Մարտունու, Ասկերանի ու Մարտակերտի շրջաններին:

«Ռազմաքաղաքական իրավիճակը գնահատում եմ բավականին լարված, ինչը կարող է բերել անցանկալի իրադարձությունների»,- նշեց պատգամավորը:

 

Տիգրան Աբրահամյանն ասաց, որ նկատելի են և զրահատանկային, և հրետանային, և հրթիռային զորքերի համալրումներ:

«Բավականին ակտիվ գործում են նաև անօդաչու թռչող սարքերը առաջնագծի բոլոր ուղղություններով»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր