Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության նոր նախագահին չեն շնորհավորել ՀՀ դե-ֆակտո իշխանությունները։
Իսկ ընտրությունները դատապարտող հայտարարություններ են արել.
Ադրբեջան
Թուրքիա
Ուկրաինա
Վրաստան
Մոլդովա
Մեծ Բրիտանիա
Պակիստան
Եվրամիություն
Պատկերը շատ հստակ է։ Որևէ արտառոց բան չկա այն բանում, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները չեն շնորհավորում Արցախի նորընտիր նախագահին։ Չէ որ նրանք նույն կերպ, ինչպես Թուրքիան և Ադրբեջանը, Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս։
Մնում է հայ ժողովուրդն իմանա իր անելիքը»։