00:00:00

Ռիմա Դեմիրճյանն ինձ ասում էր՝ «Կարենիս շատ նման բաներ ունես». Ալեն Սիմոնյան

12:34, 09 սեպտեմբեր 2023 Բլոգ

Մարզահամերգային համալիրի առջև բացվել է Կարեն Դեմիրճյանի արձանը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել ու կից գրել. 

 

«Մեծն Դեմիրճյանի արձանը բացվեց Մարզահամերգային համալիրի առջև: Մարդ, ում անունը վաղուց ոսկե տառերով է գրված հայ ժողովրդի պատմության մեջ, մարդ, ում օրինակը լավագույնն է յուրաքանչյուր պետական և քաղաքական գործչի համար:

 

Ինքս, ցավոք, հնարավորություն չեմ ունեցել անձամբ ճանաչելու Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանին, բայց ինձ համար մեծագույն պատիվ էր, երբ տիկին Ռիմա Դեմիրճյանը մեր հաճախակի զրույցների ժամանակ ասում էր՝ «Կարենիս շատ նման բաներ ունես»:

 

Աստված հոգիդ լուսավորի, Կարեն Սերոբի Դեմիրճյան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր