00:00:00

Մենք գիտենք, թե ինչպես ստեղծել քաղաքային միջավայր, որը ոչ միայն գեղեցիկ է, հաճելի, այլև ֆունկցիոնալ և կարևոր խնդիրներ լուծող. Դավիթ Մարգարյան

16:00, 07 սեպտեմբեր 2023 Բլոգ

Երևանը կանաչ քաղաք դարձնելու մեր ծրագրերում կարևոր տեղ է զբաղեցնում Ճանապարհային մեծ հանգույցներում, խոշոր խաչմերուկներում շատրվանների և ջրային ավազանների կառուցումը (roundabout fountain)։

Աշխարհի տարբեր քաղաքներում այս շատրվաններն ու ջրային ավազանները ոչ միայն գեղեցիկ և հաճելի միջավայր են ստեղծում, այլև իրականացնում են շատ կարևոր բնապահպանական գործառույթներ։

Մշտապես խոնավ պահելով ծանրաբեռնված խաչմերուկների ու ճանապարհային հանգույցներ օդը՝ շատրվաններն ու ջրային ավազանները խոչընդոտում են ավտոմեքենաների վնասակար արտանետումների տարածմանը։ Բացի այդ, դրանք կարևոր բաղադրիչ են տվյալ հատվածներում բարենպաստ միկրոկլիմա ստեղծելու գործում։ Նախորդ տարիներին Երևանի ջրային ավազանները անխնա կերպով կրճատվել են, ինչը նպաստել է մեր քաղաքի օդի էլ ավելի «չորացմանը», փոշու տարածմանը ողջ քաղաքով մեկ։

Մենք գիտենք, թե ինչպես ստեղծել քաղաքային միջավայր, որը ոչ միայն գեղեցիկ է, հաճելի, այլև ֆունկցիոնալ և կարևոր խնդիրներ լուծող։

#Ապրելու_Երևան
#Ապրելու_Երկիր
#Երևանի_ավագանու_ընտրություններ #սեպտեմբերի17
#No13

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր