00:00:00

Սա մեծ կարուստ է մեր ժողովրդի համար. Գագիկ Ծառուկյան

15:18, 05 սեպտեմբեր 2023 Բլոգ

ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Խոր վշտով տեղեկացա Ալբերտ Ազարյանի մահվան մասին։
Իսկական լեգենդ, համաշխարհային ճանաչում ունեցող մարզիկ, լավ մարդ, լավ հայ։
 
Մարդ, ով ամբողջ կյանքը նվիրեց իր գործին, իր գիտելիքներն ու փորձը փոխանցեց սերունդներին, չլքեց հայրենիքը և իր պետության մեջ կրթեց ու մեծացրեց հազարավոր երեխաների՝ որպես մարդ ու մարզիկ։
 
Սա մեծ կարուստ է մեր ժողովրդի համար։ Սա անձնական կորուստ է ինձ համար, որովհետև իմ ու Ալբերտ Ազարյանի մտերմությունն ունի տասնամյակների պատմություն։
 
Ցավակցում եմ հռչակավոր մարզիկի հարազատներին ու մերձավորներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր