00:00:00

Տավուշի մարզում 36-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել 82-ամյա կնոջն ու փորձել բռնաբարել նրան

16:23, 29 օգոստոս 2023 Իրավական

Այսօր՝ օգոստոսի 29-ին, քստմնելի դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Տավուշի մարզի 82-ամյա բնակչուհու կողմից, ով հայտնել է, որ հարձակվել են իր վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Բադիրյանը և Ոստիկանության Իջևանի բաժնի պետի պաշտոնակատար Արտյոմ Խաչատրյանը։

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Կ․ Մովսիսյանի գլխավորությամբ։

Արդեն տեղում տուժած 82-ամյա կինը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ գիշերը՝ ժամը 02։00-ի սահմաններում անհայտ անձը, ջարդելով իր տան լուսամուտի ապակին, ներս է մտել տուն, երբ ինքը անկողնում պառկած է եղել, այդ անձը հարձակվել է իր վրա, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին և փորձել է սեռական հարաբերություններ ունենալ իր հետ, ապա տականքը իր կամքից անկախ հանգամանքներում՝ նպատակին չհասնելով, դիմել է փախուստի։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր