00:00:00

Սերգեյ Սմբատյանի բնակության վայրում իրականացվում է տնային կալանքի ապահովում

15:51, 25 օգոստոս 2023 Իրավական

Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայություն է ստացվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից մեղադրյալ Սերգեյ Արմենի Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքի 2023 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԴ1/0625/06/23 որոշումը: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

 

«Հայտնում ենք, որ Ծառայության Երևանի քաղաքային մարմնի ծառայողները օգոստոսի 25-ի դրությամբ մեկնել են որոշմամբ սահմանված մեղադրյալի բնակության վայր և ներկայումս իրականացնում են տնային կալանքի ապահովման համար օրենքով իրենց վերապահված գործառույթները», - նշված է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր