00:00:00

Ծառուկյան ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանական խումբն այս փուլում ծանոթանում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վերաբերյալ նյութերին. Տոնոյան

12:13, 21 օգոստոս 2023 Բլոգ

ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանը գրել է.

«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում եմ, որ օրենքով սահմանված կարգով Ծառուկյան ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանական խումբն այս փուլում ծանոթանում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վերաբերյալ նյութերին։ Զուտ թղթային մասով շատ մեծ ծավալի մասին է խոսքը գնում, դա մեկ օրվա, մեկ ամսվա գործ չէ, պետք է ծանոթանալ, հասկանալ, պատասխանել՝ ինչը և կանեն փաստաբանները, մասնագետները, եթե հարկ լինի նաև արտերկրից հրավիրված հեղինակավոր իրավաբաններ կներգրավվեն։ Ըստ անհրաժեշտության՝ հանրությանը կտրվեն լրացուցիչ տեղեկություններ, պարզաբանումներ կա՛մ իմ կողմից, կա՛մ փաստաբանների, գուցե, հետագայում նաև անձամբ Գագիկ Ծառուկյանի կողմից, բայց կրկնում եմ՝ բացառապես օրենքի թույլատրելիության շրջանակներում»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր