00:00:00

Արցախի հարցի լուծումը Երևանում է՝ իշխանափոխության միջոցով․ Թանդիլյան

10:45, 17 օգոստոս 2023 Բլոգ

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
Որևէ մեկը մեզ համար ոչինչ չի արել ու չի անելու, եթե ինքներս չդառնանք մեր խնդիրների կարգավորման առաջամարտիկը։
Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, ապա ՄԱԿ-ի կամ միջազգային ցանկացած կառույցի կողմից Արցախում կատարվող ցանկացած հարցի քննարկում դիտարկվում է որպես Ադրբեջանի ներքին հարցի քննարկում։
Հետևաբար, նույնիսկ կարիք էլ չկա անդրադառնալու արտգործնախարարի հայտարարության բովանդակությանը և որակին, Ադրբեջանի կեղծ թեզերի նկատմամբ անդրադարձերին և այլն։
Արցախի հարցի լուծումը Երևանում է՝ իշխանափոխության միջոցով։ Միայն ամբողջական իշխանափոխությունից և «Հզոր Հայաստան, Ազատ Արցախ» արտաքին քաղաքականության օրակարգով, ժողովրդի վստահությամբ ընտրված իշխանությունն է ի զորու լինելու զբաղվել մեր խնդիրների կարգավորմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր