00:00:00

Քաղաքային կառավարման կարևոր սկզբունքներից՝ ասֆալտը քայլելու համար չէ, ինչպես ՔՊ-ն Երևանի համար չէ

19:51, 11 օգոստոս 2023 Բլոգ

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Բակերում՝ շենքերի դիմաց, հետիոտն հատվածները և մայթերը ասֆալտապատելը ուղղակի հանցագործություն է։

Իշխանությունն ափալ-թափալ աշխատանք ցույց տալու համար օր ու գիշեր անորակ ասֆալտ է անում։

Սրանով էլ նախկիններից ոչնչով չեք տարբերվում։ Այս օրերին ասֆալտի վրա օդի ջերմաստիճանը անցնում է 60 աստիճանը, իսկ ասֆալտից եկող թունավոր նյութերը առաջացնում են լուրջ հիվանդություններ՝ առաջին հերթին ասֆալտի վրայով քայլող երեխաների համար։

Քաղաքային կառավարման կարևորագույն սկզբունքներից է՝ ասֆալտը քայլելու համար չէ, ինչպես ՔՊ-ն Երևանի համար չէ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր