00:00:00

Այս օրերին ասֆալտի վրա օդի ջերմաստիճանը անցնում է 60 աստիճանը, իսկ ասֆալտից եկող թունավոր նյութերը առաջացնում են լուրջ հիվանդություններ․ Մեսրոպ Առաքելյան

11:22, 11 օգոստոս 2023 Բլոգ

Բակերում՝ շենքերի դիմաց, հետիոտն հատվածները և մայթերը ասֆալտապատելը ուղղակի հանցագործություն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Նա նշել է, որ «իշխանությունն ափալ-թափալ աշխատանք ցույց տալու համար օր ու գիշեր անորակ ասֆալտ է անում»։

«Սրանով էլ նախկիններից ոչնչով չեք տարբերվում։ Այս օրերին ասֆալտի վրա օդի ջերմաստիճանը անցնում է 60 աստիճանը, իսկ ասֆալտից եկող թունավոր նյութերը առաջացնում են լուրջ հիվանդություններ՝ առաջին հերթին ասֆալտի վրայով քայլող երեխաների համար։

Քաղաքային կառավարման կարևորագույն սկզբունքներից է՝ ասֆալտը քայլելու համար չէ, ինչպես ՔՊ-ն Երևանի համար չէ»,- գրել է Առաքելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր