00:00:00

Մի կողմ դրեք ձեր տարաձայնությունները և փորձեք կանխել այն մահաբեր ալիքը, որ գալիս է դեպի Արցախը․ Արշակ Աբրահամյան

12:26, 11 օգոստոս 2023 Բլոգ

Շրջափակված Արցախից ուզում եմ օգնության խնդրանքով դիմել Մայր Հայաստանի բոլոր ազգային ուժերին, բոլոր այն անհատներին, ովքեր մտահոգ են Արցախում տիրող իրավիճակով։ Մի կողմ դրեք ձեր տարաձայնությունները և փորձեք կանխել այն մահաբեր ալիքը, որ գալիս է դեպի Արցախը։ Ֆեյսբուքյան տեսաուղերձով նման հորդորով է հանդես եկել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հիմնադիր անդամ Արշակ Աբրահամյանը։

«Մարդիկ հերթերում սովից ուշաթափվում են, սակայն չեն պատրաստվում լքել Արցախը։ Խնդրում եմ, որ այդտեղ գործանական ու տեսանելի անհնազանդության ալիք բարձրացվի առ այն, որ ՀՀ ներկա վարչախումբը փորձում է Արցախը հանձնել Արդբեջանին։ Եթե 120000 մարդ արդեն 9-րդ ամիսն է սկսվում՝ պայքարում է իր հողից չհեռանալու համար, դուք էլ այդտեղ պետք է մի կողմ դնեք բոլոր տարաձայնությունները և փորձեք կանխել այն մահաբեր ալիքը, որ գալիս է դեպի Արցախը։ Հստակ և տեսանելի քայլեր են ակնկալում բոլորիցդ»,-տեսաուղերձում շեշտել է Աբրահամյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր