Իշխանությունները երեկ արգելել են Հայաստան մուտք գործել հերթական դաշնակցական գործչին՝ Ասլան Ասլանյանին։ Վերջինս անձամբ է պատմել իր հետ կատարվածը՝ նշելով, որ Երեւանում 9 ժամ օդանավակայանում պահելուց հետո իրեն ասել են, որ իր անվան վրա «բլոկ» կա։ «Որխպես սփյուռքահայ եւ որպես դաշնակցական, համոզված եմ, որ օտար երկրներում ապրող հայը ամեն հարմար առիթի պետք է Հայաստան այցելի:
Ի վերջո, Հայաստանը բոլոր հայերի տունն է: Այս պատճառով ընտանիքիս, զավակներիս եւ ընկերներիս հետ միասին որոշեցինք հայրենիքի մեջ մեր արձակուրդն անցկացնենք, մանավանդ ուզում եմ, որ զավակներս եւ իր ընկերները միշտ հայրենիքի հետ կապվեն: Հայաստան հասնելուս պես առավոտ վաղ փաստաթղթերը ստուգելիս ինձ ասվեց, որ իմ անունի վրա բլոկ կա: 9 ժամ սպասելուց հետո ինձ տեղեկացրին, որ իմ մուտքը Հայաստան արգելվել է: Այսինքն ես իրավունք չունեմ այցելել հայրենիքս:
Այդ 9 ժամում, որ ես ներկա էի տրանզիտ սրահում, տարբեր-տարբեր ազգեր էին ներկա՝ թուրքը, տաջիկը, այլ ազգը, արաբախոսները հանգիստ ձեւով Հայաստան էին մտնում, բայց ես ոչ»,- հայտարարել է Ասլան Ասլանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։