00:00:00

Քերոբյանը տեղյակ չէ, թե Արցախում քանի օրվա սննդի պաշար է մնացել

13:01, 20 հուլիս 2023 Տեսանյութեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահն Քերոբյանը Արցախում ստեղծված իրավիճակի մասին խոսել չուզեց, միայն ասաց՝ կապի մեջ է արցախցի իր ընկերների հետ։ «Մեր ֆունկցիան մենք տեսնում ենք այսպես՝ մաքսիմալ մեր գործը կատարել լավ, տեսնում եք, որ առաջին հինգ ամիսների տնտեսական աճը աշխարհում ամենաբարձրերից է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Irakanum.am-ի դիտարկմանը, թե հարց ենք տալիս Արցախի մասին՝ նախարարը բոլորովին այլ թեմայից է խոսում։ «Ձեզ չի՞ հետաքրքրում Արցախում ստեղծված իրավիճակը»,- հարցրեցինք նախարարին։ Քերոբյանն էլ հայտարարեց՝ կարծում է՝ իր պարտականությունները լավ անելով՝ օգնում է իր մյուս գործընկերներին՝ ՊՆ-ին, ԱԳՆ-ին, ովքեր ուղիղ առնչություն ունեն Արցախի հետ կապված հարցերում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր