00:00:00

5 տարի անընդմեջ փորձում են ինձ համար խնդիրներ հորինել, արդեն անտարբեր եմ. Սիրուշո

11:00, 18 հուլիս 2023 Բլոգ

5 տարի անընդմեջ փորձում են ինձ համար խնդիրներ հորինել, իմ մասին բացասական կարծիք ստեղծել, գործերիս խոչընդոտել ու այս օրերին էլ՝ նույնպես: Այս մասին ինստագրամի իր էջում գրել է երգչուհի Սիրուշոն:

 

«Արդեն իմունիտետ ունեմ ու անտարբեր եմ․․. Գործը, որ արել եմ, միշտ շարունակում եմ անել ու կապը, որ ունեցել եմ հանդիսատեսի հետ միշտ, շարունակելու եմ ունենալ», - գրել է երգչուհին։

 

Նշենք, որ օրերս հայտնի դարձավ՝ երգչուհուն հրավիրել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

 

Ծանուցման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին և Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվել են ամփոփագրեր, ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր