00:00:00

Որոշել եմ դիմել ծայրահեղ միջոցի` միանալ Վերածննդի հրապարակի նստացույցին․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

22:25, 17 հուլիս 2023 Տեսանյութեր

«Սա լրացուցիչ ճիգ է միջազգային ուշադրություն գրավելու, հորդորելու միջազգային հանրությանը պարտադրել կատարել իր ստանձնած պարտավորությունները՝ մղելու հայ ժողովրդին և մեր բոլոր բարեկամներին ակտիվ ու անհապաղ գործողությունների», - ասաց Արայիկ Հարությունյանը:
 
Արցախի նախագահն ընդգծեց՝ «շրջափակման ընթացքում հույս ենք ունեցել, որ միջազգային հանրության տարբեր դերակատարներ կվերացնեն շրջափակումը, կկանխեն դրա հետագա խորացումը, սակայն մենք լսել ենք միայն բարի խոսքեր, բայց ոչ եռակողմ հայտարարության, ոչ ՄԱԿ-ի միջազգային դատարանի հրամանների, ոչ ՄԻԵԴ-ի որոշումների, ոչ էլ այլ դերակատարների կոչերի գործնական կատարում այդպես էլ չտեսանք»:
 
Հարությունյանն ասաց՝ «մենք պայքարում ենք մեր ինքնորոշման իրավունքի անօտարելի իրացման, ճանաչման ու պաշտպանության համար»: Հարությունյանն ընդգծեց՝ Արցախի բնակչության տեղաշարժի խոչընդոտները, վերջին մեկ ամսում նաև հումանիտար մատակարարման ամբողջական արգելքը, գազամատակարարման և էլեկտրամատակարարման արգելքը, ռազմական ագրեսիաներն ու սադրանքները նպատակ ունեն ճնշելու Արցախի ժողովրդի ազատ կամքն ու ինքնորոշման իրավունքը՝ բռնի կերպով հպատակեցնելու և վերջի վերջո հանգեցնելու էթնիկ զտման: «Մենք պայքարում ենք մեր սեփական հայրենիքի և ինքնորոշման իրավունքի անօտարելի իրացման, ճանաչման ու պաշտպանության համար, իսկ այդ իրավունքը բնական է ու ենթակա չէ սակարկման ու զիջման: Ադրբեջանում տիրող հայ ժողովրդի դեմ էթնիկ ատելության ու խտրականության համակարգային քաղաքականության պայմաններում Արցախի հայերը կանգնած են ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի առջև», - հայտարարեց Հարությունյանը
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր