Լիակատար շրջափակմամբ պայմանավորված՝ Արցախի դիմորդները զրկվել են հայաստանյան բուհերի ընդունելության քննություն հանձնելու հնարավորությունից: Խոսքը ներբուհական քննությունների մասին է: Քննարկումներից հետո թե՛ Արցախի, և թե՛ Հայաստանի կրթության ոլորտի պատասխանատուները քննությունները հանձնելու հեռավար տարբերակն են ընտրել: Քննությունները հանձնելուց, ընդունվելուց հետո երկրորդ հարցն է առաջացել՝ պաշարված Արցախից ինչպես Երևան հասնել: Հայաստան-Արցախ կյանքի ճանապարհը չբացելու դեպքում արցախցի ուսանողները ստիպված կլինեն դասերը ևս առցանց տարբերակով անցկացնել:
Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուստաընկերության տեսանյութում։