00:00:00

Մխիթարյան. «Ուրախ եմ երկրորդ մրցաշրջանն «Ինտերում» սկսելու համար»

10:00, 17 հուլիս 2023 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր մրցաշրջանից առաջ խոսել է իր սպասելիքներից:

«Ուրախ եմ, որ սկսել եմ իմ երկրորդ մրցաշրջանն «Ինտերում»: Ամբողջությամբ պատրաստ եմ ու սպասում եմ խաղընկերներիս վերադարձին, որպեսզի միասին ձգտենք մեր նպատակներին: Նրանք միշտ օգնում են ինձ, իսկ ես ամեն մի խաղում անում եմ ուժերիս առավելագույնը՝ թիմին օգնելու համար: Այստեղ եմ, որ խաղամ, պատմություն կերտեմ:

Անհատական նպատակներ չեմ փնտրում. ինձ հետաքրքրում են միայն թիմային ծրագրերը: Ցանկանում ենք հաջող մեկնարկել մրցաշրջանը, պայքարել բոլոր ճակատներով, իսկ Չեմպիոնների լիգայում որքան հնարավոր է հեռուն գնալ, փորձել կրկնել նախորդ մրցաշրջանի հաջողությունը»,- Հայաստանի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկուի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:Հիշեցնենք, որ 34-ամյա հայ կիսապաշտպանը միլանյան գրանդի գույները պաշտպանում է 2022 թվականի հուլիսից: Մխիթարյանն «Ինտերի» կազմում անցկացրել է 49 պաշտոնական խաղ, խփել 5 գոլ, կատարել 2 ասիստ: Նախորդ մրցաշրջանում Հենրիխն իտալական ակումբի հետ դարձել էր երկրի գավաթակիր ու սուպերգավաթակիր, իսկ Չեմպիոնների լիգայում հասել էր եզրափակիչ՝ դառնալով եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչին մասնակցած առաջին հայ ֆուտբոլիստը: Մրցաշարի վճռորոշ խաղում «Ինտերը» նվագույն հաշվով պարտվել էր Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», որը ՉԼ գավաթը նվաճել էր պատմության մեջ առաջին անգամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր