00:00:00

Երբ կոչերով գալիս ենք դիմելու միջազգային ներկայացուցչություններին, դեռ չի նշանակում, թե չենք գիտակցում, որ այս իրավիճակի գլխավոր պատասխանատուն ՀՀ իշխանությունն է. Աբրահամյան

15:29, 14 հուլիս 2023 Տեսանյութեր

Ժամանակը, պատմությունը ցույց է տվել, որ Արցախը որևէ պայմաններում ադրբեջանցիների հետ մեկ ընդհանուր պետության կազմում ապրելու հնարավորություն չունի. ԵՄ գրասենյակի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ստեղծվել է իրավիճակ, երբ Ադրբեջանը հայտարարում է, թե իբր արցախցիներն իր քաղաքացիներն են, բայց այդ նույն Ադրբեջանն էթնիկ զտումների և արցախցիներին սովամահ անելու քաղաքականություն է վարում։ Երբ մենք գալիս ենք կոչերով և հորդորներով դիմելու միջազգային տարբեր ներկայացուցչություններին, դա դեռ չի նշանակում, որ մենք չենք գիտակցում, որ այս իրավիճակի գլխավոր պատասխանատուն և գլխավոր սպառնալիքը հայաստանյան իշխանությունն է, այդ պռոբլեմն ունի կոնկրետ անուն, դա Նիկոլ Փաշինյանն է», - հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր