Հունգարիայում ընթացող ըմբշամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 57 կգ քաշային Ջանես Նազարյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում 3-1 հաշվով տպավորիչ հաղթանակ տանեով Ադրբեջանի ներկայացուցիչ Մահամադ Ալաքբարլիի նկատմամբ: Հայտնում է Armsport.am-ը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 44 կգ քաշային Մարատ Աճեմյանը ևս բրոնզե մեդալ է նվաճել՝ 8-0 հաշվով առավելության հասնելով խորվաթ ըմբիշի նկատմամբ:
41 կգ քաշային Գառնիկ Մանուկյանը, որը դուրս էր եկել եզրափակիչ, ոսկե մեդալի համար գոտեմարտում 0-9 հաշվով պարտություն է կրել և բավարարվել արծաթե մեդալով: