00:00:00

Կարեն Գիլոյանն ինձ չի խաբել, ես եմ սխալ հասկացել. բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը զղջում է և ներողություն խնդրում

19:52, 07 հուլիս 2023 Մամուլ

Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանը հայտարարել է, որ զղջում է իր արածների համար և բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանին ու ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին խնդրում է ներողամիտ լինել իր նկատմամբ՝ թույլ տալով մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Այս մասին բռնցքամարտիկը հայտարարել է Ararat TV-ին տված հարցազրույցում:

«Որոշ մարդկանց ազդեցության տակ էի: Ես էլ եմ սխալական, տաքացած էի: Դիմում եմ Հովհաննես Հովսեփյանին և Կարեն Գիլոյանին, որպեսզի ներողամիտ լինեն: Կարեն Գիլոյանն ինձ չի խաբել, ես եմ սխալ հասկացել: Ես էլ եմ մարդ, կարող եմ սխալվել: Խնդրում եմ, որ ինձ թույլ տան մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Խոսք եմ տալիս, որ նրանց հետ միասին Բաքվում կբարձրացնեմ Հայաստանի դրոշն ու բարձր կպահեմ մեր երկրի անունը»,- ասել է Էրիկ Իսրայելյանը:

Հարցին՝ արդյոք զղջման պատճառը տարկետումից զրկվե՞լն է, Իսրայելյանը բացասական պատասխան է տվել:

«Որոշմանս պատճառն այն է, որ ես ցանկանում եմ Բաքվում մասնակցել Եվրոպայի առաջնությանը և ծածանեմ հայոց եռագույնը. ձեռքիցս չեմ ցանկանում բաց թողնել շանսը, քանի որ լավ մարզավիճակում եմ ու գիտեմ, որ կարող եմ դա անել»,- ասել է Իսրայելյանը:

Ինչպես հայտնի է, Կառավարությունն իր երեկվա՝ հուլիսի 6-ի նիտում, որոշել էր դադարեցրել սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Էրիկ Իսրայելյանին ավելի վաղ տրված տարկետումը:

Որոշման համար հիմք է հանդիսացել «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի» մայիսի 4-ի գրությունը, որտեղ նշվել է, որ Էրիկ Արամի Իսրայելյանը չի հանդիսանում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ: 

 

 Ավելի վաղ բռնցքամարտիկը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել՝ բարձրաձայնելով, թե իր հաղթանակն արժեզրկվել է, զրոյի հավասարվել: Ըստ մարզիկի՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից ոչ ոք օդանավակայանում իրեն դիմավորելու չէր գնացել և մինչ օրս չի շնորհավորել: Ի պատասխան ասվածի՝ ֆեդերացիայի մամուլի խոսնակ Արամ Մանուկյանը հավաստիացրել էր, որ մարզիկին օդանավակայանում պատշաճ կերպով դիմավորել են, դափնու պսակ նվիրել:

Ավելի վաղ Էրիկ Իսրայելյանը հայտնել էր, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և մեկնում Իսրայել, քանի որ հաղթանակների համար իրեն ոչինչ չեն տրամադրել Հայաստանում։ 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր