00:00:00

«Նիկոլ Փաշինյանը հայրենիքի գող է». Էդգար Ղազարյանն ու իր աջակիցները շարունակում են նստացույցը Բաղրամյան 26-ի դիմաց

09:40, 06 հուլիս 2023 Մամուլ

Հանրապետության հրապարակում նախօրեին՝ հուլիսի 5-ին, մեկնարկել է «Արժանապատվության հեղափոխություն» խորագրով հանրահավաքը, որը Սահմանադրության օրը նշելու, ՀՀ պետական խորհրդանիշների օրը տոնելու, Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած հանցախմբին իշխանությունից հեռացնելու նպատակով է նախաձեռնվել։ 

«Մենք այսօր կանգնած ենք մի իրողության առջև, երբ  հանրային ծառայողները, բարձրաստիճան պաշտոնատար անձիք, որոնք պարտավոր են և երդվել են ծառայել ժողովրդին, հարգել Սահմանադրությունն ու օրենքները, իրենք են խախտում դրանք»,- Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

«Այսօր  վարչապետի պաշտոնը զբաղեցնող հայրենիքի գողը՝ Նիկոլ Փաշինյանը, կոչ է անում մարդկանց, որպեսզի կարդան ՀՀ սահմանադրությունը։ Հուսով եմ, որ  ինքը կլինի առաջին մարդը, որը կհետևի իր կոչին և կկարդա Սահմանադրությունը։ Քանի որ կիսագրագետ է (բարձրագույն կրթությունը չի ավարտել) կարծում եմ, որ միայն Սահմանադրության նախաբանն ու առաջին երկու հոդվածը բավարար է, որպեսզի հասկանա՝ ինքը սահմանադրության ամենամեծ խախտողն է»,-ասել է նա՝ հավելելով, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որի յուրացումը որևէ անհատի  կամ կազմակերպության կողմից հանցագործություն է։ 

Հանրապետության հրապարակում կոչեր հնչելուց հետո,  հավաքի ավարտին մասնակիցները երթ են իրականացրել՝ շարժվելով Ամիրյան-Մաշտոց-Ֆրանսիայի հրապարակ-Բաղրամյան պողոտայով։ Ակցիայի մասնակիցները հասնելով ՍԴ շենքի ոտ կոչեր են հնչեցրել, ապա շարժվել դեպի ԱԺ-ի շենք, որից հետո նստացույց են կազմակերպել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց: Նստացույցը այժմ էլ շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր