Հայտնի, թե որ դեպքում «Այաքսը» կկարողանա պայմանագիր կնքել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ, հայտնում է Voetbalnieuws-ը՝ Kick-off Football փոդքաստին հղում անելով։
Բանակցություններ սկսելուց առաջ ամստերդամյան թիմի ղեկավարությունը ցանկանում է վաճառել մի քանի խաղացողների, գրում է Armsport-ը։
«Արդյոք դա կլինի այս շաբաթ, ես չգիտեմ: Աշխատանքները շարունակվում են։ Բոլորը ենթադրում են, որ «Այաքսը» հարյուրավոր միլիոններ ունի բանկում, որ ամեն ինչ հնարավոր է և թույլատրելի, և որ փողի տոպրակը կարող է մեծապես դատարկվել, բայց դա այդպես չէ», – ասել է աղբյուրը: