Արժեքային հարցերը, ինքնության հարցերը «սահմանադրական» ճանապարհով լուծելու բոլոր փորձերը նման են սեփական մազերից քաշելով՝ ինքն իրեն ճահճից հանելու մյունհաուզենական փորձերին, ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը․
«Միշտ անհրաժեշտ է «հենման կետ»՝ պետությունը, ազգը, հասարակությունը, Սահմանադրությունը, օրենքը պահելու համար, և սովորաբար այն անտեսանելի է լինում՝ ինչպես ծովն է անտեսանելի այնտեղ ապրող ձկների համար։ Եվ ՔՊ-ականների ծանրագույն հանցանքն ու մահացու մեղքը հենց այդ «հենման կետի» նկատմամբ նենգ հարձակումն է։ Հենց դա է, որ աններելի է։ Հավիտյանս հավինենից»,- նշել է նա։