00:00:00

Եթե մինչև վաղը պատասխան չլինի, կդիմեմ՝ դատախազություն․ նախաքննական մարմինը հրաժարվում է Տիգրան Խաչատրյանին փաստաբան ներգրավվել

16:32, 05 հուլիս 2023 Իրավական

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը զրկված է անհրաժեշտ պաշտպանությունից, որի արդյունքում խախտվում է նրա արդար դատաքննության իրավունքը։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահագն Քեշիշյանը։ Նրա խոսքով՝ ինքը Տիգրան Խաչատրյանի եղբոր՝ Տրդատ Խաչատրյանի առաջարկությամբ  և գրավոր դիմումով ցանկացել է ներգրավվել, որպես պաշտպան, սակայն նախաքննական մարմինը հրաժարվում  է նրան որպես պաշտպան ներգրավվել։

«Տրդատ Խաչատրյանի դիմումի հիման վրա, ինչպես օրենքն է սահմանում, կարող եմ ստանձնել անձի պաշտպանությունը, սակայն վարույթն իրականացնող մարմինը երեկվանից առ այսօր որեւէ պատասխան չի տվել։ Մինչդեռ այն պետք է աներ անհապաղ, որպեսզի իմ մասնագիտական գործունեությունը իրականացնելու խոչընդոտներ չլինեին։ Փաստացի ես չեմ կարողանում իրականացնել անձի պաշտպանությունը»,- ասաց Քեշիշյանը։ Հարցին, թե ինչո՞վ եք պայմանավորում այս ամենը, Վահագն Քեշիշյանը պատասխանեց․ «Իմ տեղեկություններով, այսինքն վարույթն իրականացնող մարմնի հայտնած  տեղեկություններով Տիգրան Խաչատրյանի նկատմամբ առկա է դատարանի որոշում, խափանման միջոց՝ կալանք կիրառելու, որից հետո կա հետախուզում հայտարարելու որոշում և առնվազն դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորություն չունեմ»։  Փաստաբանն ասաց, որ զրկված է այս գործընթացն իրականացնելու։

Մեր հաջորդ հարցին, թե ինչ եք պատրաստվում անել, Վահագն Քեշիշյանն ասաց, որ եթե մինչև վաղը առավոտյան վարույթն իրականացնող մարմնի կողմից պատասխան չեղավ, ապա այս մասին գրավոր դիմում կներկայացնի գլխավոր դատախազություն և քննչական կոմիտեի նախագահին։ Դիտարկմանը, թե հանցագործության մասին հաղորդում ե՞ք ներկայացնելու, փաստաբանը նշեց, որ իրավական գնահատականը թող այդ մարմինները տան։

Քեշիշյանն ասաց, որ իր պրակտիկայում երբեք նման բան չի եղել, որ նախաքննական մարմինը խոչընդոտ ստեղծի ստանձնելու այս կամ այն անձի պաշտպանությունը։

Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի նկատմամբ դատարանը որոշում էր կայացրել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Ինչպես հայտնել էր ՀՀ քննչական կոմիտեn դատարանը բավարարել էր ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունից ներկայացված միջնորդությունը։ 

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր