Հայաստանի բասկետբոլի պատանեկան հավաքականներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Մեր Մ-16 տարեկան հավաքականները պատրաստվում են Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Տղաների հավաքականն ընդգրկվել է B ենթախմբում, որտեղ կմրցի Ալբանիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի և Ադրբեջանի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2023 թվականի հուլիսի 19-27-ը, Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:
Մ-16 աղջիկների հավաքականն ընդգրկվել է A ենթախմբում, որտեղ կհանդիպի Վրաստանի, Մալթայի և Ջիբրալթարի հավաքականների հետ: Խաղերը կկայանան հուլիսի 18-23-ը, Անդորրայում:
Մ-18 աղջիկների հավաքականը հայտնվել է C դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Մոլդովայի, Կոսովոյի և Ալբանիայի թիմերի հետ: Մրցաշարը տեղի կունենա օգոստոսի 1-6-ը, Ալբանիայի Դուրես քաղաքում: