«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երիտասարդության պալատ» կամ «ԵրիտասարդԱԿԱՆ պալատ», «Կուկուռուզնիկ» կամ «Կրծած Կուկուռուզ». յուրաքանչյուրն ունի իր ուրույն պատմությունն ու հիշողություններն այս կառույցի հետ։ Հետևաբար մեզ համար առավել քան կարևոր է պալատի, այդ արժեքավոր խորհրդանիշի վերականգնումը։
Երիտասարդության պալատի նախագծի ներկայացման օրը մեր քաղաքացիները հնարավորություն ունեին անելու իրենց առաջարկությունները, թե ինչ կցանկանան տեսնել պալատում։ Շատ հետաքրքիր, իսկապես անհրաժեշտ ու էական առաջարկներ էին, որոնք անպայման իրականություն պետք է դառնան։
Այս ոգևորությունը ևս մեկ փաստ է, որ Երիտասարդության պալատը նորից լինելու է բոլորինն ու բոլորի համար, և ազդակ մեզ համար, որ մենք կրկին համաերիտասարդական ու համահայկական ջանքերով այս խորհրդանիշը պետք է վերադարձնենք Երևանին։